Սպորտ

«Փյունիկի» նիգերիացի կիսապաշտպանի պայմանագրի ժամկետն ավարտվել է 

1 րոպեի ընթերցում

«Փյունիկի» նիգերիացի կիսապաշտպանի պայմանագրի ժամկետն ավարտվել է 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերիացի կիսապաշտպան Ժոզեֆ Ադահ Օման հեռացել է «Փյունիկից»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ավարտվել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը։

21-ամյա կիսապաշտպանը «Փյունիկին» էր միացել այս տարվա հունվարին։ Ադահ Օման «Փյունիկի» կազմում անցկացրած 6 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Փյունիկի» մի շարք ֆուտբոլիստներ` Արթուր Նադիրյանը,Նորայր Ղազարյանը, Սերոբ Գրիգորյանը, Նորայր Ղազարյանը երկարաձգել են պայմանագրերն ակումբի հետ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում