Կլոպը կարող է գլխավորել Գերմանիայի հավաքականը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է մարզել Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Bild-ը: Ըստ պարբերականի, Կլոպը հետաքրքրված է Գերմանիայի հավաքականը գլխավորելու մտքով, գերմանական ֆեդերացիան ևս նման ցանկություն ունի:
Ավելի վաղ Կլոպը հայտարարել էր, թե առաջիկա 4 տարին կմնա «Լիվերպուլում» և միայն մեկ տարի հանգստից հետո կարող է նորից վերադառնալ մարզչական աշխատանքի:
Յուրգեն Կլոպը«Լիվերպուլի»գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է2015թվականին:
Հիշեցնենք,որ «Լիվերպուլը» ժամանակից շուտ Անգլիայի այս տարվա չեմպիոնէ դարձել՝ 30տարվա ընդմիջումից հետո վերանվաճելով պատվավոր տիտղոսը:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը