Սպորտ

Կլոպը խոսել է իր ապագայի մասին 

1 րոպեի ընթերցում

Կլոպը խոսել է իր ապագայի մասին 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ գերմանացի Յուրգեն Կլոպը խոսել է իր ապագայի մասին:

«Կարիերաս կավարտեմ Գերմանիայում, գուցե «Մայնցում»: Ապագայի համար. 4 տարի «Լիվերպուլում» և հետո մեկ տարի հանգստ կունենամ: Զբաղվելու եմ նրանով, ինչով ցանկանամ: Գուցե նորից ակումբի մարզիչ լինեմ, գուցե հավաքականի, գուցե առհասարակ ոչինչ չանեմ: 5 տարի անց աշխարհը շատ փոխված կլինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կլոպի խոսքը փոխանցում է SWR-ը:

Յուրգեն Կլոպը «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2015 թվականին:

Հիշեցնենք, որ ժամանակից շուտ Անգլիայի այս տարվա չեմպիոնէ դարձել «Լիվերպուլը», 30 տարվա ընդմիջումից հետո վերանվաճելով պատվավոր տիտղոսը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում