Սպորտ

Գաել Անդոնյանը փորձաշրջան է անցնում Նիդեռլանդներում 

1 րոպեի ընթերցում

Գաել Անդոնյանը փորձաշրջան է անցնում Նիդեռլանդներում 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին պաշտպան Գաել Անդոնյանը փորձաշրջան է անցնում Նիդեռլանդներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Almere city-ը: Անդոնյանը փորձում է ընդգրկվել «Ալմերի Սիթի» ակումբի կազմում և առաջիկայում հնարավորություն կունենա ներկայանալ մարզիչ Օլե Տոբիասենին:

Գաել Անդոնյանն առաջին անգամ Հայաստանի հավաքական հրավիրվեց 2015 թվականին: Ընտրանու կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 23 խաղի: Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Մարսելի «Օլիմպիկում»:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում