Ղևոնդ Ալիշանի 200-ամյակի առթիվ կստեղծվեն անիմացիոն մուլտֆիլմեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ Ղևոնդ Ալիշանի 200-ամյա հոբելյանի առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ ստեղծվելու են երեք անիմացիոն մուլտիպլիկացիոն կինոնկարներ: Դրանք պատմելու են Հայաստանի մասին՝ կրելով հայրենաճանաչողական բնույթ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն ասաց, որ Ալիշանի 200-ամյակը նախարարությունը պետք է նշեր տարբեր ծրագրերով, սակայն կորոնավիրուսի տարածման պատճառով մի շարք նախաձեռնություններ խափանվել են:

«Ցանկանում ենք Ալիշանի կերպարը ճանաչելի դարձնել երեխաներին, դեռահասներին: Այդ նպատակով մեր դրամաշնորհային ծրագրերով գումար ենք հատկացրել մի քանի կազմակերպության, որոնք սկսել են աշխատել հայրենաճանաչողությանը անիմացիոն նպաստող մուլտֆիլմերի ստեղծման վրա: Հայրենաճանաչողությունը հենց այն է, ինչով Ալիշանը զբաղվել է Վենետիկում: Նա երբևէ չի եղել Հայաստանում, սակայն գրել է Հայաստանի մասին, անդրադարձել իր հայրենիքին գավառ առ գավառ: Ալիշանը բացառիկ գիտնական էր, որը մեզ հսկայական տեղեկատվություն է փոխանցել մեր երկրի մասին»,- պատմեց Խաչատուրյանը:

Ըստ փոխնախարարի՝ մեր պարտքն է Ալիշանի հոբելյանի կապակցությամբ մեր հայրենիքի մասին ճանաչողական փոքրիկ պատմություններ պատրաստել հասկանալի լեզվով, որոնք ընկալելի լինեն տարբեր տարիքային խմբերի համար:

«Ստեղծվելու է անիմացիոն ֆիլմ Հայաստանի յոթ հրաշալիքների մասին, մուլտֆիլմերում կխոսվի նյութական, ոչ նյութական մշակութային արժեքների՝ մեր ավանդույթների մասին, քանի որ Ալիշանն էլ, հղում անելով մեր պատմիչներին, օրինակ՝ Խորենացուն, անդրադարձել է մեր ավանդապատումներին: Այդ անիմացիոն մուլտֆիլմերի միջոցով և՛ Հայաստանին ենք ծանոթացնելու, և՛ շրջանառելու ենք Ալիշանի անունը, որին շատ երեխաներ և երիտասարդներ չեն ճանաչում: Մուլտֆիլմերում նա գործող անձ է: Սա մնայուն, չհնացող մշակութային արժեք կլինի, որը կարող է կրթական, ճանաչողական առումով մշտապես օգտակար լինել հասարակության տարբեր շերտերին»,- համոզմունք հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Մուլտֆիլմերում ներկայացվելու են նաև հուշարձանների հետ վարվեցողության կանոնները:

Նարինե Խաչատուրյանի խոսքով՝ անիմացիոն մուլտֆիլմերը կներկայացվեն արևելահայերեն, արևմտահայերեն և անգլերեն լեզուներով: «Մեր խնդիրը նաև օտարերկրացիներին մեր երկիրը ճանաչելի դարձնելն ու զբոսաշրջիկներին գրավելն է: Եթե նրանք դիտեն, օրինակ, Մեծամորի մասին պատմող անիմացիոն նյութը, շատ կցանկական գալ Հայաստան ու տեսնել, թե որն է Մերձավոր Արևելքի հնագույն երկաթագործական արտադրություն ունեցող քաղաքը»,- ընդգծեց Խաչատուրյանը՝ հույս հայտնելով, որ մուլֆիլմերը դուր կգան մարդկանց:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում