Արցախ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է պահեստազորի մի խումբ սպաների

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է պահեստազորի մի խումբ սպաների

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 8-ին ընդունել է պահեստազորի մի խումբ սպաների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը նշել է, որ հայրենիքը բարձր է գնահատում նրանց մատուցած ծառայությունները, և կառավարությունը գործադրելու է բոլոր միջոցները նրանց ունեցած սոցիալական խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար: Նախագահի խոսքով՝ սեպտեմբերի 1-ից պահեստազորի բոլոր սպաները, արցախյան գոյամարտի մասնակից ազատամարտիկները և Հայրենական մեծ պատերազմի վետերանները Արցախի և ՀՀ բուժհաստատություններից անվճար օգտվելու հնարավորություն կունենան: Իսկ մինչև 2023թ. ՊԲ բնակարանային հերթացուցակում գտնվողներն ապահովվելու են բնակարաններով: Անդրադառնալով թոշակի անցնելուց հետո աշխատանք ունենալու խնդրին՝ նախագահը նշել է, որ այդ ուղղությամբ կառավարությունը քայլեր է ձեռնարկում՝ մասնավոր ոլորտում նրանց համար հնարավորություններ ստեղծելու առումով:

Արայիկ Հարությունյանը ողջունել է նաև ներկաների կողմից հասարակական կազմակերպություն ստեղծելու նախաձեռնությունը, որը զբաղվելու է պահեստազորի սպաների խնդիրներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում