Սպորտ

Մեսսիի աշխատավարձը կարող է կրճատվել

1 րոպեի ընթերցում

Մեսսիի աշխատավարձը կարող է կրճատվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնայի»արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի աշխատավարձը կարող է կրճատվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sport.es-ը: Ըստ պարբերականի, «Բարսելոնայի»նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հանդիպել է արգենտինացի հարձակվողի հետ և տեղեկացրել նրան որոշման մասին:Կատալոնական թիմը Մեսսիին վճարում է 90 միլիոն եվրո, որի կեսը գնում է հարկերին:

Ավելի վաղ լուրեր կային, որ Մեսսին ուզում է կարիերան շարունակել այլ ակումբում: Հարձակվողը չի շարունակում բանակցությունները «Բարսելոնայի» հետ նոր պայմանագրի շուրջ: Այն նախատեսված է մինչև 2021 թվականը:Մեսսին ակումբում իր մտերիմներին փոխանցել է,որ անընդունելի է համարում, որ թիմում յուրաքանչյուր որոշման համար ինքն է պատասխանատվություն կրում, թեպետ որևէ կապ չունի դրա հետ:Մեսսին իր ողջ կարիերայի ընթացքում 630 գնդակ է խփել «Բարսելոնայի» կազմում, որտեղ մասնակցել է 724 խաղի, ինչպես նաև 70 գնդակ է հեղինակել Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 138 խաղում:Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 28 խաղի և խփել է 22 գնդակ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում