Սպորտ

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան հստակեցրել է առաջիկա մրցաշարերի օրացույցային պլանը

1 րոպեի ընթերցում

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան հստակեցրել է առաջիկա մրցաշարերի օրացույցային պլանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան վերանայել է 2020 թվականիաշխարհի գավաթի խաղարկության փուլերի օրացույցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Ի սկզբանե չեղարկվել էին գավաթի խաղարկության չանցկացված փուլերը:

Այժմ ֆեդերացիան որոշել է դրանք հետաձգել մինչև 2021 թվականը:Մրցաշարերի ամսաթվերը հայտնի կդառնան ավելի ուշ:

Իսկ ահա Դոհայի գավաթի առանձին գործիքներիխաղարկության ժամկետը հայտնի է։ Այն կկայանա 2021 թվականի մարտի 10-13-ը:

Հայաստանն արդեն իսկ մեկ մասնակից ունին Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Մեդալների համար կպայքարի Արթուր Դավթյանը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում