Մարդկանց մոտ գտել են հինգ մուտացիաներ, որոնք մեծացնում են COVID-19-ից մահվան հավանականությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսային վարակի զոհերի եւ վարակումից հետո մի քանի հազար ողջ մնացածների համագեների վերլուծությունը ցույց Է տվել, թե ինչ մուտացիաներ են մեծացնում COVID-19-ից մահվան հավանականությունը: Դրանք այդ վտանգը մեծացնում են 5-ից մինչեւ 13 անգամ: Իրենց աշխատանքի նախնական արդյունքները գիտնականները հրապարակել են medRxiv Էլեկտրոնային գիտական գրադարանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք հայտնաբերեցինք հինգ փոփոխակումներ չորս գեներում, որոնք «ղեկավարում են» COVID-19-ից մահվան հավանականությունը, ինչպես նաեւ գնահատեցինք դրանց տարածվածությունը բրիտանական պոպուլյացիայում: Թեեւ գեների այդ տարբերակները բավականաչավ հազվադեպ են հանդիպում, դրանք բոլորը կապված են օրգանիզմ SARS-CoV-2 վիրուսի ներթափանցմանն իմունային եւ սթրեսային հակազդեցության կառավարման ունակության կորստի հետ»,- գրում են գիտնականները:

Վերջին կես տարում գիտնականներն առանձնացրել են մի քանի գործոններ, որոնք կապված են նոր տիպի կորոնավիրուսով վարակման եւ COVID-19-ից մահվան մեծ ռիսկի հետ: Մասնավորապես, այն շատ ծանր են տանում տարեց մարդիկ, սրտի եւ անոթների հիվանդություններով, շաքարախտով, ավելորդ քաշով պացիենտերը, ինչպես նաեւ երկրորդ խմբի արյուն եւ APOE գենում մուտացիա ունեցողները, որը կապված Է Ալցհայմերի հիվադնության հետ: Այն տվյալների շնորհիվ, որոնք Մեծ Բրիտանիայի բժշկական ծառայությունները հավաքել են UK BioBank ծրագրի շրջանիակներում, գիտնականները՝ Մեծ Բրիտանիայի Բժշկագիտական հետազոտությունների խորհրդին կից Մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայից Ջուլիան Գաուի ղեկավարությամբ հայտնաբերել են ռիսկի եւս չորս նման գործոններ, որոնք կապված են պացիենտների գեների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով

Թուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերը

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու Կոլումբիայի որոշումը

Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ

«Գութան» փառատոնը կրկին կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին

Իրանի հետ իրադրությունը լավ է զարգանում. Թրամփ

Վրաստանի և Ռուսաստանի սահման տանող ճանապարհին կկառուցվի 2 կմ երկարությամբ կամուրջ

Փրկարարների որոնողափրկարարական աշխատանքների շնորհիվ մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են. նրանց կյանքին վտանգ չի սպառնում