Սպորտ

Չորս ակումբ բողոքարկել է ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեի որոշումը

1 րոպեի ընթերցում

Չորս ակումբ բողոքարկել է ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջին խմբի 4 ակումբ բողոքարկեց ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեի որոշումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հունիսի 25-ին կայացած նիստի ընթացքում ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն որոշեց մերժել «Անի», «Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների արտոնագրման դիմումները: Ըստ սահմանված ընթացակարգի, արտոնագրման թեկնածուները իրավունք ունեին բողոքարկելու վերոնշյալ որոշումը ՀՖՖ Ակումբների արտոնագրման Բողոքարկման կոմիտե՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

ՀՖՖ Արտոնագրման բաժինը ստացել է «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի որոշման վերաբերյալ դիմում-բողոքները, ընդունել ի գիտություն և պատրաստվում է ներկայացնել ՀՖՖ Ակումբների արտոնագրման Բողոքարկման կոմիտեի քննարկմանը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում