Սպորտ

«Ուրարտու»-ի չորս ֆուտբոլիստ հեռացել է ակումբից

1 րոպեի ընթերցում

«Ուրարտու»-ի չորս ֆուտբոլիստ հեռացել է ակումբից

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է աշխատանքային պայմանագրերը 4 ֆուտբոլիստների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պաշտպան Ռուբեն Ռամիրեսը, կիսապաշտպաններ Յուրիցա Գրգեցը, Մարկո Բրտանը և հարձակվող Սեմյոն Սինյավսկին նոր մրցաշրջանից հանդես չեն գա «Ուրարտուի» կազմում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ եռօրյա հանգստից հետո«Ուրարտուն»վերադարձավ արձակուրդից ու սկսեց նոր մրցաշրջանի նախապատրաստությունը։ «Ուրարտուն»պարապմունքներն անկացնում է սեփական մարզաբազայում։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում