Պաշտոնական

Արմեն Սարգսյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորել է գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորել է գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ուղերձում մասնավորապես ասվում է.«Ձեր ստեղծած գրականությունն այն ոգեղեն հացն է, որի շնորհիվ տասնամյակներ շարունակ ընթերցողը շփվում է իրական ու երևակայական ինքնատիպ մի աշխարհի հետ: Աշխարհ, ուր կան խոհ ու սեր, որտեղ կա կենսական էներգիա, որտեղ կա հիշողություն, և այս ամենի բարձրակետում են Աստվածն ու Մարդը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, լավատեսություն և ամենայն բարիք»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում