Սպորտ

Արամ Բարեղամյանը ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշում է կայացրել

1 րոպեի ընթերցում

Արամ Բարեղամյանը ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշում է կայացրել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշում է կայացրել«Ուրարտուի» երկարամյա ավագ Արամ Բարեղամյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 32-ամյա մարզիկը «Ուրարտուի»մարզաշապիկով ամենից շատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է։ 2005 թվականին նշելով նորամուտը՝ Բարեղամյանը«Բանանցի», այնուհետև«Ուրարտուի» կազմում ընդհանուրը 211 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 12 գոլի հեղինակ։

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելը չի նշանակում, որ ավարտվում է Բարեղամյանի կապը«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հետ։ Արամը ծավալելու է մարզչական գործունեություն և արդեն ընդգրկվել է Ալեքսանդր Գրիգորյանի մարզչական շտաբում։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում