Պաշտոնական

Արմեն Սարգսյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել երկրի գեներալ-նահանգապետին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել երկրի գեներալ-նահանգապետին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահը Հայաստանի ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է փոխանցել Կանադայի բարեկամ ժողովրդին:

«Ավելի քան քառորդ դար է, ինչ Հայաստանի և Կանադայի միջև ընթանում է ամուր և ակտիվ համագործակցություն՝ հիմնված փոխադարձ վստահության և հարգանքի վրա: Մեր երկրները շարունակում են արդյունավետ և հաջող փոխգործակցությունը միջազգային տարբեր հարթակների շրջանակում, ինչպես, օրինակ, ՄԱԿ-ը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը:

Մեծագույն գնահատանքով եմ նշում, որ կանադահայ համայնքը կարևոր դերակատարում ունի Կանադայի հետ մեր կապերի խթանման և խորացման գործում: Նրա ամենօրյա ջանքերի շնորհիվ մեր երկրները և ժողովուրդները շարունակում են վայելել բարեկամական հարաբերությունները»,- մասնավորապես ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում