Սպորտ

Մարադոնան կարող է գլխավորել Իսպանիայի հավաքականը 

1 րոպեի ընթերցում

Մարադոնան կարող է գլխավորել Իսպանիայի հավաքականը 

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան կարող է գլխավորել Իսպանիայի հավաքականը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Marca-ն: Մարադոնան կարող է գլխավորել «կարմիր ֆուրիան», եթե Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնա Անտոնիո Տորեսը: Վերջինս արդեն իսկ հայտարարել է, որ բանակցել է Մարադոնայի հետ: Արգենտինացու խնդիրը լինելու է հավաքականը հասցնել 2022 թվականի աշխարհի առաջնությանը:

Մարադոնան Մունդիալ-1986­ի չեմպիոն է և համարվում է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Ամբողջ կարիերայի ընթացքում մասնակցել է 687 խաղի և խփել է 363 գնդակ: 2008-10 թվականներին Մարադոնան գլխավորել է Արգենտինայի ֆուտբոլի հավաքականը, այժմ մարզում է մեքսիկական «Դորադո» ակումբը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում