Սպորտ

Հաստատվել է ֆուտբոլի բարձրագույն խմբի 25-րդ տուրի խաղերի մրցավարների ցանկը

1 րոպեի ընթերցում

Հաստատվել է ֆուտբոլի բարձրագույն խմբի 25-րդ տուրի խաղերի մրցավարների ցանկը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 1-ին և 2-ին կկայանան ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի 26-րդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Այս տուրում միմյանց դեմ կմրցեն հետևյալ զույգերը` «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» (հունիսի 1, մեկնարկը 19:00, մրցավար Արտեմ Գասպարյան), «Շիրակ»-«Լոռի ՖԱ» (հունիսի 2, մեկնարկը 17:30, մրցավար Շահեն Աղայան), «Նոա»-«Արարատ» (հունիսի 2, մեկնարկը 18:00, մրցավար Աշոտ Ղալթախչյան) և «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» (հունիսի 2, մեկնարկը 20:00, մրցավար Հենրիկ Նալբանդյան):

Այժմ բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: «Շիրակ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն ունեն 45-ական միավոր: 42 միավորով երրորդ տեղում «Նոա»-ն է, իսկ «Ալաշկերտ»-ը 4-րդն է 40 միավորով: 39 միավոր ունի «Լոռի»-ն և 33 միավոր «Արարատ»-ը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում