Սպորտ

«Բարսելոնայի» ղեկավարությունն իր աջակցությունն է հայտնել Սետյենին

1 րոպեի ընթերցում

«Բարսելոնայի» ղեկավարությունն իր աջակցությունն է հայտնել Սետյենին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունն աջակցություն է հայտնել ակումբի գլխավոր մարզչին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է RAC-ը: Ըստ պարբերականի, ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն և մարզական տնօրեն Էրիկ Աբիդալն հյուրընկալվել են Սետիենին և վստահեցրել, որ ակումբը չի պատրաստվում հրաժարվել նրա ծառայություններից:

Նախօրեին լուրեր կային, որ Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից: Ակումբը կխզի պայմանագիրը Սետյենի հետ և դրա պատճառը ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» գրանցած արդյունքներն են: Սետյենը կշարունակի աշխատանքը, եթե թիմը կարողանա ինչ­որ տիտղոսի տիրանալ: Խոսվում է նաև այն մասին, որ կատալոնական ակումբի մի քանի ֆուտբոլիստներ դժգոհություն են հայտնել մարզչի հետ աշխատանքից:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում