Արմեն Սարգսյանը ստորագրել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների օրենքը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 հՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 29-ին ստորագրել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, օրենքով սահմանվում են անկանխիկ եղանակով կենսաթոշակի վճարման դեպքերն ու կարգը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հայերեն Русский