1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 29-ին ստորագրել «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը, ըստ որի՝ նախատեսվում է բացառություն սահմանել հայտարարված արտակարգ կամ ռազմական դրության ժամանակահատվածի համար և հնարավորություն ընձեռել Կառավարությանը՝ ստեղծված պայմաններում փոփոխություններ և լրացումներ կատարել բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։