Սպորտ

Սետյենը մրցաշրջանի ավարտին կհեռանա «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

1 րոպեի ընթերցում

Սետյենը մրցաշրջանի ավարտին կհեռանա «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Goal-ը: Ակումբը կխզի պայմանագիրը Սետյենի հետ և դրա պատճառը ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնա»-ի գրանցած արդյունքներն են: Սետյենը կշարունակի աշխատանքը, եթե թիմը կարողանա ինչ որ տիտղոսի տիրանալ:

Խոսվում է նաև այն մասին, որ կատալոնական ակումբի մի քանի ֆուտբոլիստներ դժգոհություն են հայտնել մարզչի հետ աշխատանքից:

Կիկե Սետյենը «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2020 թվականի հունվարին: Նրա գլխավորության կապտանռնագույններն անցկացրել էր 17 հանդիպում, որոնցից 11-ում տոնել են հաղթանակ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում