Սպորտ

Բոլոր իրավիճակներում շատ կենտրոնացած էինք խաղում. Բերեզովսկի 

1 րոպեի ընթերցում

Բոլոր իրավիճակներում շատ կենտրոնացած էինք խաղում. Բերեզովսկի 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկին խոսել է «Ուրարտուի» դեմ տոնած հաղթանակից:

«Երկու թիմերն էլ նույն կարգավիճակում են և սկսել են ավելի առաջ նայել` նոր թիմ կառուցելու և թե նոր մրցաշրջանի համար: Այս խաղում մենք գրեթե չզիջեցինք: Բոլոր իրավիճակներում շատ կենտրոնացած էինք խաղում: Եվ մեր ունեցած մեկ պահը կարողացան գոլի վերածել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ուրարտուի» հետ խաղից հետո ասել է Բերեզովսկին:

Հայաստասնի ֆուտբոլի առաջնության 25-րդ տուրի շրջանակներում «Փյունիկը» նվազագույն հաշվով հաղթեց «Ուրարտուին»:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում