Սպորտ

Վահան Բիչախչյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում 

1 րոպեի ընթերցում

Վահան Բիչախչյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական թիմի անդամ Վահան Բիչախչյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովակիայի ֆուտբոլի առաջնության 25-րդ տուրում Բիչախչյանի «Ժիլինան» արտագնա խաղում մրցել է «Ռուժումերոկի» հետ և զիջել 2:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական թիմի անդամ Վահան Բիչախչյանը «Ժիլինայի» մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին, 71-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ, նաև արժանացավ դեղին քարտի:

Այս ոտւրից հետո «Ժիլինան» չեմպիոնության համար պայքարող 6 թիմերից 2-րդն է և ունի 48 միավոր:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում