Սպորտ

«Ուրարտուի» 12 ֆուտբոլիստ կհեռանա ակումբից. մարզիչը մրցաշրջանը տապալված է համարում 

2 րոպեի ընթերցում

«Ուրարտուի» 12 ֆուտբոլիստ կհեռանա ակումբից. մարզիչը մրցաշրջանը տապալված է համարում 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը անցնող մրցաշրջանը ձախողված է համարում:

«Այս մրցաշրջանի մեծ մասը թիմում աշխատեց Իլշատ Ֆայզուլինը, հետո եկա ես, և, կարծում եմ, մեզնից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում: Ինքս, օրինակ, գոհ չեմ իմ աշխատանքից, բայց կարող եմ ասել, որ ղեկավարության հետ արդեն արել ենք եզրակացություն, պետք է դադարեցնենք համագործակցությունը մոտ 12 ֆուտբոլիստի հետ: Կարծում եմ, սա շատ բանի մասին է խոսում։ Ժամանակն է փոփոխությունների, եթե խոսքը գնում է օտարերկրացիների մասին, մենք ուզում ենք ունենալ ավելի բարձր մակարդակի ֆուտբոլիստներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գրիգորյանի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Խոսելով առաջիկա ծրագրերից՝ մասնագետը շեշտել է, որ շատ քիչ, բայց կան լեգեոներներ, որոնց վրա իրենք կարող են հույս դնել հետագայում:

«Ինչ վերաբերում է մեր ակադեմիայի սաների հիմնական կազմում ներգրավվածության ապահովմանը, ամեն ինչ այս մասով կարգին է»: Իսկ ինչ վերաբերում է այն հավակնոտ առաջադրանքներին, որոնք ղեկավարությունը դնում է թիմի ու մարզչի առաջ, ապա, ըստ վերջինիս, իհարկե, պահանջվում է թիմը համալրել լավ որակներ ցույց տվող արտասահմանցիներով: «Չնայած այսօր մենք այն ակումբն ենք, որն ունի մեծ ներուժ՝ տեղի սաների հաշվին»,-ասել է Ալեքսանդր Գրիգորյանը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում