Պաշտոնական

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահին՝ ծննդյան օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահին՝ ծննդյան օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահ Սարգսյանն իր ուղերձում համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև բազմակողմ համագործակցությունն ապագայում ևս կշարունակի ամրապնդվել հայ-թուրքմենական փոխգործակցության բոլոր ոլորտներում՝ հիմնվելով բարեկամության, վստահության և փոխադարձ աջակցության սկզբունքների վրա:

Նախագահ Սարգսյանը Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին մաղթել է քաջառողջություն, բարօրություն և հաջողություն պետական գործունեության մեջ, իսկ Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում