«Ատլետիկ»-ը տանը պարտության մատնեց «Մալյորկա»-ին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրում Բիլբաոյի «Ատլետիկ»-ն ուժերը չափեց «Մալյորկա»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ատլետիկ»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց առավելության հասնել3:1 հաշվով: Բիլբաոն ներկայացնող թիմի կազմում աչքի ընկան Գարսիան, Սանկետը և Վիլալիբրեն: «Մալյորկա»-ի միակ գնդակը խփեց Բուդիմիրը 69-րդ րոպեին` 11 մետրանոց հարվածից:
Այս հաղթանակից հետո «Ատլետիկ»-ը 9-րդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում: Իսկ «Մալյորկա»-ն18-րդն է: Լա լիգայի ավարտին մնացել է 6 տուր:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը