Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դեսպանների

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, մեր երկրում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին, Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին, Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին և Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից․ հանդիպմանը մասնակցել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:

Հանրապետության նախագահը մասնավորապես անդրադարձել է կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ խոսելով մի շարք մարտահրավերների, այդ թվում՝ տնտեսական դժվարությունների, պարենի անվտանգության խնդրի, վերջին շրջանում Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև Սահմանադրության և սահմանադրական բարեփոխումների մասին: Նախագահ Սարգսյանը պատասխանել է այս թեմաների վերաբերյալ դիվանագետներին հետաքրքրող հարցերին:

Խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է.«Սահմանադրությունը պետք է հավասարակշռված լինի՝ հիմնված զսպումների և հակակշիռների մեխանիզմների վրա: Ուրախ եմ, որ կառավարությունը սկսել է այդ ուղղությամբ աշխատանքները։ Ես աջակցում եմ սահմանադրական բարեփոխումների իրականացմանը»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Օգտագործելով առիթը՝ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ դժվարին ժամանակներում Հայաստանին աջակցելու համար: Նշելով, որ ներկայումս բոլորի համար դժվար ժամանակներ են և դրանք շուտ չեն ավարտվելու՝ նախագահը կարևորել է փոխօգնությունը, համատեղ աշխատանքն ու ջանքերը:«Եթե միասին չաշխատենք, ապա կսահմանափակենք մեր հաջողությունները,- ընդգծել է նա։ -Շնորհակալություն մեր բարեկամության համար»:

Հայերեն العربية English Русский

Ռուսական ԱԹՍ-ները հարվածել են Կիևի մարզի պահեստներին. զոհերի թիվը հասնում է մի քանի տասնյակի

Հիմնանորոգվում է Ուջան բնակավայրով անցնող տեղական նշանակության ճանապարհը

Ռազմական ոստիկանության պետի գլխավորությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

Ղազախստանի նախագահը միջուկային տերություններին կոչ է արել հնարավորինս շուտ բանակցել և արգելել միջուկային փորձարկումները

Արարատ Միրզոյանն ընդգծել է ընթացիկ դեսպանահավաքի ուղերձի կարևորությունը

Բիշքեկում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների առաջնորդներ

Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած

Եղանակը Հայաստանում. առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմով

Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել