Սպորտ

Գվարդիոլան շնորհավորել է «Լիվերպուլին» չեմպիոնության առթիվ 

1 րոպեի ընթերցում

Գվարդիոլան շնորհավորել է «Լիվերպուլին» չեմպիոնության առթիվ 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շնորհավորել է «Լիվերպուլին» Պրեմիեր լիգայի չեմպիոն դառնալու առթիվ:

«Շնորհավորում եմ «Լիվերպուլի» հաջող մրցաշրջանի կապակցությամբ: Դեռևս մի քանի խաղեր ունենք, որոնց ընթացքում կփորձենք կրճատել միավորների տարբերությունը: Մեզ չհաջողվեց այս մրցաշրջանում կայուն խաղ ցուցադրել, իսկ «Լիվերպուլը» հաղթել էր Չեմպիոնների լիգայում, որը վստահություն հաղորդեց նրան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Գվարդիոլան:

«Լիվերպուլը» ժամանակից շուտ հռչակվեց անգլիական Պրեմիեր լիգայի 2019/20 մրցաշրջանի չեմպիոն: Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Մանչեսթեր սիթիին» հյուրընկալվելիս Լոնդոնի «Չելսին» պարտություն կրեց և միավորներով այլևս չի հասնի «Լիվերպուլին»: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն արդեն իսկ հավաքել է 86 միավոր և 26 միավորով առաջ է երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր սիթիից»: Վերջին անգամ ակումբը Անգլիայի չեմպիոն է հռչակվել 1989/90 մրցաշրջանում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում