Տարածաշրջանային

Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվն անցել է 10 հազարից

1 րոպեի ընթերցում

Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվն անցել է 10 հազարից

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսի հունիսի 25-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 595-ով՝ ընդհանուրը դառնալով 215 հազար 096:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:

Կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 134-ով: Երկրում վարակի հետևանքով ընդհանուր մահերի թիվը կազմում է 10 հազար 130:Ծանր վիճակում է գտնվում 2 հազար 899 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 3 հազար 007-ով՝ ընդհանուրը դառնալով 175 հազար 103:Մինչ այժմ թեստավորվել է 1 միլիոն 530 հազար 437 անձ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում