Պաշտոնական

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի նախագահին՝ երկրի Պետականության օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի նախագահին՝ երկրի Պետականության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության նախագահ Բորութ Պահորին՝ երկրի Պետականության օրվա կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահը մասնավորապես նշել է, որ Հայաստանը կարևորում է Սլովենիայի հետ ընդհանուր արժեքների և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված բարեկամական կապերը։

«Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք խորացնել և ամրապնդել մեր երկրների միջև հարաբերությունները թե՛ երկկողմ, և թե՛ բազմակողմ ձևաչափերում, որին մեծապես կնպաստի նաև Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը»,-նշվում է ուղերձում։

Նախագահ Սարգսյանը Բորութ Պահորին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Սլովենիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում