Շողակաթ խոշորացված համայնքը ստացել է նորագույն էքսկավատոր-բեռնիչ մեքենա

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքին ՀՀ կառավարության կողմից կոմունալ ծառայությունների բարելավման եւ ճանապարհների սպասարկման ապահով ման նպատակով հատկացվել է մեկ էքսկավատոր-բեռնիչ մեքենա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, առաջիկայում համայնքը կստանա եւս երկու միավոր տեխնիկա՝ մեծ եւ փոքր ինքնաթափ մեքենաներ: Տրամադրված տեխնիկան կօգտագործվի ճանապարհների մաքրման, հարթեցման, ջրատարների վթարների կարգավորման, այլ կոմունալ ծառայությունների մատուցման ընթացքում: «Համայնքի համար անչափ կարեւոր ծրագիր է իրականացվել: Հատկացված տեխնիկան ոչ միայն նպաստելու է կոմունալ ծառայությունների մատուցման բարելավմանը եւ ճանապարհների սպասարկման ապահովմանը, այլ նաեւ, պահանջի դեպքում, տրամադրվելու է վարձակալությամբ, ինչի արդյունքում տեղական բյուջեի մուտքերն ավելացնելու հնարավորություն կունենանք»,-ընդգծեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

COP17. Հայաստանի տաղավարում ներկայացված է բնության և հայ մարդու դարավոր կապը