Երևանում շրջիկ առևտրի կետերը հատուկ տարածք տեղափոխելու համար կգանձվի 30 հազար դրամ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ավագանու հունիսի 24-ին ընթացող 4-րդ նստաշրջանի 5-րդ նիստի ժամանակ որոշվեց շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու համար գանձել 30 000 ՀՀ դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի աշխտակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

«Տվյալ նախագիծը ՀՀ արդարադատության նախարարությունում անցել է պետական փորձաքննություն, ստացել դրական եզրակացություն: Գերատեսչության կողմից ներկայացվել են առաջարկություններ և դիտողություններ, որոնք հաշվի են առնվել նախագիծը մշակելիս: Շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ տեսուչը պետք է կազմի արձանագրություն, իսկ կրկնօրինակը կհանձնվի կամ կուղարկի շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ շահագործողին: Վերջինիս վերաբերյալ տեղեկատվություն ունենալու դեպքում այն կուղարկվի նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, ինչպես նաև համապատասխան հայտարարություն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական www.yerevan.am կայքում»,- նշեց Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ հատուկ տարածքում շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի պահպանման համար գանձվելու է վճար` յուրաքանչյուր ժամի համար 100 ՀՀ դրամի չափով, յուրաքանչյուր օրվա համար 1000 ՀՀ դրամի չափով:

«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը Սաֆարյանին հարցրեց՝ արդյոք շրջիկ առևտրի կետերի արտաքին տեսքին ուշադրություն դարձվելո՞ւ է, թե ոչ:

«Արտաքին տեսքի և գովազդի հետ կապված շրջիկ առևտրի կետերի սեփականատերերը նախապես պետք է համաձայնեցնեն Երևան քաղաքապետարանի հետ: Դիմելուց հետո՝ արտաքին գովազդի վարչությունը կտա եզրակացություն»,- ասաց Սաֆարյանը:

Հարակից զեկուցող Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ իրենք տվել են դրական եզրակացություն:

Որոշումն ընդունվեց միաձայն՝ 41 կողմ ձայնով:

Երևան քաղաքի ավագանին նիստի ժամանակ նաև սահմանել է մայրաքաղաքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով