Երևանի Ռոմանոս Մելիքյանի փողոցում բռնկված հրդեհի օջախները մարվել են. այրվել է 100 ծառ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 23-ին, ժամը 10։38-ին ահազանգ է ստացվել, որԵրևանի Ռոմանոս Մելիքյանի փողոցում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:15-ին:
Հրշեջ-փրկարարների կողմից հայտնաբերվել է հրդեհի երկրորդ օջախ, որն էլմեկուսացվել է ժամը 13:06-ին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, առաջին օջախում (մոտ 9000 քմ) այրվել են մոտ 3 քմ կուտակած խոտ և 60 ծառ, իսկ երկրորդ օջախում (մոտ 5000 քմ)՝ 40 ծառ:
Հրդեհը մարվել է ժամը 13:32-ին: