Սպորտ

«Լիվերպուլ»-ը կարող է հետ գնել Կոուտինյոյին

1 րոպեի ընթերցում

«Լիվերպուլ»-ը կարող է հետ գնել Կոուտինյոյին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Լիվերպուլ»-ը նպատակ ունի նորից թիմի կազմ բերել բրազիլացի հարձակվող Ֆիլիպե Կոուտինյոյին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sky Sport-ը: Կոուտինյոն կապի էր դուրս եկել «Լիվերպուլ»-ի գերմանացի գլխավոր մասնագետ Յուրգեն Կլոպի հետ և խնդրել իրեն հետ ընդունել ակումբ: Կոուտինյոն 2019 թվականի օգոստոսին վարձավճարով «Բարսելոնա»-ից տեղափոխվել էր «Բավարիա»:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ երեք անգլիական ակումբներ` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Տոտենհեմ»-ը և «Լեսթեր»-ը, ցանկանում են իրենց կազմում տեսնել բրազիլացուն:

Կոուտինյոն 2018 թվականին «Լիվերպուլ»-ից տեղափոխվել էր «Բարսելոնա», այն ժամանակ ակումբիհամար ռեկորդային 145 միլիոն եվրոյի դիմաց:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում