Սպորտ

Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Օլիմպիական միջազգային օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Օլիմպիական միջազգային օրվա առթիվ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Օլիմպիական միջազգային օրվա առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

«Սիրելի՛ մարզիկներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Օլիմպիական խաղերի միջազգային օրվա առիթով։ Այս տարի մենք բոլորս պատրաստվում էինք հետևել մեր ուժեղագույն մարզիկների մրցելույթներին Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին, սակայն համավարակը թույլ չտվեց վայելել Ձեր մրցելույթները: Անհամբերությամբ սպասում ենք հաջորդ տարի մեկնարկելիք խաղերին՝ հույս ունենալով Օլիմպիական խաղերում գրանցել մեր լավագույն արդյունքը։

Միջազգային ասպարեզում մեր մարզիկների հաջողությունները նրանց անհատական, մարզիչների ու մարզադպրոցների նվաճումը լինելուց զատ, ուրախության պահեր են պարգևում բոլորիս և դրանով նաև Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի հաղթանակն են։

Մարզիկներին ու մարզիչներին, և, առհասարակ, նրանց հաղթանակներով ու նվաճումներով ոգևորվող յուրաքանչյուր քաղաքացու մաղթում եմ հաղթական նոր ակնթարթներ, Հայաստանի Հանրապետության դրոշը հպարտորեն բարձրացնելու նոր հնարավորություններ ու հաջողություններ»,-ասված է նախարարի ուղերձում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում