Սպորտ

Ագուերոն կարող է այս մրցաշրջանում այլևս չխաղալ 

1 րոպեի ընթերցում

Ագուերոն կարող է այս մրցաշրջանում այլևս չխաղալ 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն վնասվածք է ստացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Goal-ը: Ագուերոն վնասվածք է ստացել Պրեմիեր լիգայի «Բարնլիի» դեմ խաղում և փոխարինվել է: «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը կարող է ընթացիկ մրցաշրջանում այլևս չվերադառնալ մեկնարկային կազմ: Ագուերոն դեռևս պետք է վերջնական բուժզննում անցնի:

Անգլիական Պրեմիեր լիգայում մրցաշարային աղյուսակի առաջատարը «Լիվերպուլն» է, որն ունի 83 միավոր: 63 միավոր ունի «Մանչեսթեր Սիթին», իսկ եռյակը 54 միավորով եզրափակում է «Լեսթերը»:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում