Բարսելոնայի օպերային թատրոնի համերգը… բույսերի համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Բարսելոնայի Լիսեու մեծ թատրոնը կորոնավիրուսով պայմանավորված դադարից հետո հունիսի 22-ին դռները բացել է յուրահատուկ համերգային ծրագրով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգին իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի ստեղծագործություններից մեկը նվագել են ոչ թե երաժշտասեր հասարակության, այլ 2292 բույսի համար, որոնք դահլիճում դրված են եղել հանդիսատեսների տեղերում: Համերգը կրել է Concierto para el bioceno խորագիրը:

Մարդիկ նույնպես հնարավորություն են ունեցել դիտելու համերգը, բայց ոչ թե դահլիճում, այլ օնլայն հարթակում: Այն հեռարձակվել է թատրոնի YouTube-ի պաշտոնական ալիքով:

«Մինչ մարդկության մեծ մասը մեկուսացել է և հրաժարվել է տեղաշարժվելուց, բնությունը զբաղեցրել է այն տեղը, որը մենք ազատել ենք»,-նշել է նախագծի հեղինակ Էուջենիո Ամպուդիան:

Կորոնավիրուսի արագ տարածման պատճառով ամբողջ աշխարհում մի քանի ամիս շարունակ մշակութային կառույցներն անցել են օնլայն հարթակում աշխատանքի: Թատրոնները, համերգասրահները, թանգարաններն ու այլ հաստատություններ փորձում են կապը պահպանել հանդիսատեսի, այցելուների հետ առցանց հետաքրքիր նախաձեռնություններով:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը