Զովաբեր համայնքում կիրականացվի երկու սուբվենցիոն ծրագիր

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքում ՀՀ կառավարության կողմիցիրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կհիմնանորոգվեն խմելու ջրատարի արտաքին ու ներքին ցանցերը եւներհամայնքային ճանապարհներից մեկը՝ մոտ 250 գծամետր երկարությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ինտեղեկացրինԳեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից՝ Զովաբերի խմելուջրատարի ներքին ու արտաքին ցանցերի կապիտալ վերանորոգման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 18 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 10 միլիոն 800 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 7 միլիոն 200 հազար դրամը՝ Զովաբերիհամայնքապետարանը:Ներհամայնքային ճանապարհի հիմնանորոգման ծրագրի նախնական ընդհանուրարժեքը կազմում է 11 միլիոն դրամ, որի 55 տոկոսը կամ 6 միլիոն 50 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 4 միլիոն 950 հազարդրամը՝ Զովաբերի համայնքապետարանը:

Համայնքապետ Խաչիկ Բաղդասարյանի հավաստմամբ՝ երկու ծրագերն էլ գյուղի համարունեն կենսական կարեւոր նշանակություն: «Այսճանապարհը գտնվում է անբարեկարգ վիճակում: Գյուղի համար անչափկենսական խնդիր է դարձել խմելու ջրի կանոնավոր մատակարարումը: Բավական է նշել, որ խմելու ջուրը բնակչությանը մատակարարվում էօրական 1 ժամ: Խմելու ջրատարը քայքայված կամ մաշված է, համակարգում ջրի կորուստներըմեծ չափերի են հասնում: Բավական է ասել, որ 17 կիլոմետր երկարություն ունեցող խմելու ջրատարի արտաքին ցանցը կապիտալ նորոգման էենթարկվել հազիվ 20 տոկոսի չափով, մնացած հատվածներում հաճախակի են տեղի ունենում խոշոր վթարներ, որոնց վերացումը ձմռանամիսներին գրեթե անհնար է դառնում: Բարվոք վիճակում չէ նաեւ ներքին ցանցը: Այս ծրագրով նախատեսում ենք ներքին ցանցըհիմնանորոգել 1 կիլոմետր երկարությամբ, իսկ մնացած միջոցներն ուղղել արտաքին ցանցում առավել վթարված հատվածներիհիմնանորոգմանը: Մոտակա տարիներին պետք է համապատասխան միջոցներ գտնենքհամայնքի ջրամատակարարման խնդիրը հիմովինլուծելու համար»,-նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

COP17. Հայաստանի տաղավարում ներկայացված է բնության և հայ մարդու դարավոր կապը