«Հայ դպրոց» եւ «ԱՅԳ» հիմնադրամներն օժանդակել են Սեւան քաղաքի մանկապարտեզներին ու դպրոցներին

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւան քաղաքի նախադպրոցական եւ դպրոցական հաստատություններին վերջին օրերի ընթացքում օժանդակություն են ցուցաբերել ԱՄՆ-ում գործող «Հայ դպրոց» եւ «ԱՅԳ» հիմնադրամները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, «Հայ դպրոց» հիմնադրամը անհրաժեշտ ու սպասված նվիրատվություններով համալրում է ոչ միայն մանկական օջախների եւ դպրոցների գույքը, այլ նաեւ լավատեսություն է ներշնչում մեծ ու փոքրին: «Այս ամիս նվիրատվությունների մեկնարկը տրվել է Սեւանի թիվ 1 «Բողբոջ» մանկապարտեզում, որտեղ օրեր առաջ նվիրատվության հերթական խմբաքանակը հասել է հասցեատերերին` 124 մանկական աթոռ, 31 սեղան, 4 տեղանոց 31 զգեստապահարան, ուսուցչական սեղան-աթոռներ:

«ԱՅԳ» հիմնադրամն էլ նվիրաբերել է 65 մահճակալ, որոնցից 35-ը` «Բողբոջ» մանկապարտեզին, մնացածը` Գագարինի մանկապարտեզին:

«Սեւան» թերթի խմբագիր Պապ Հայրապետյանի փոխանցմամբ, ով «Հայ դպրոց» հիմնադրամի պատասխանատուներին դեռևս տարիներ առաջ ուղորդել էր Սեւան համայնք եւ Սևանի տարածաշրջան, բարեգործության հաջորդ հասցեն Սեւանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցն էր, որը համալրվեց նոր գույքով:

«Հայ դպրոց» հիմնադրամը հաճելի անակնկալ էր պատրաստել ոչ միայն ավագ դպրոցի համար, այլ նաեւ Սեւանի թիվ 5 միջնակարգ դպրոցի եւ դպրոցի հենքի վրա գործող նախակրթարանի աշակերտների եւ սաների համար, ովքեր եւս ստացան նոր գույք:

Օգնության ցանկալի ձեռքը` ի դեմս «Հայ դպրոց» հիմնադրամի տնօրեն Մոնիկա Տեր-Գրիգորյանի եւ փոխտնօրեն Մարալ Անջարգուլյանի, լավագույն աջակցությունն է կրթական հաստատություններին, իսկ նպատակը մեկն է` ստեղծել հարմարավետ եւ ներկայանալի, անվտանգ ու ապահով միջավայր երեխաների եւ սովորողների համար»,-տեղեկացրեց Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ