Սպորտ

Մենք արժանի հաղթանակ ենք տարել. Զիդան

1 րոպեի ընթերցում

Մենք արժանի հաղթանակ ենք տարել. Զիդան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի համար անընդունելի են «արքայական ակումբի» հաղթանակից հետո խոսակցությունները հանդիպման մրցավարի աշխատանքի վերաբերյալ:

«Ինձ հաճելի չէ, որ մեր հաղթանակից հետո սկսվում են խոսացկություններ, կարծես մենք ոչինչ չենք անում խաղի ընթացքում: Մենք արժանի հաղթանակ ենք տոնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զիդանի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրի շրջանակում «Ռեալը» արտագնա խաղում մրցեց «Ռեալ Սոսյեդադի» հետ: «Արքայական ակումբը» Սերխիո Ռամոսի և Կարիմ Բենզեմայի գոլերի շնորհիվ առավելության հասավ 2:1 հաշվով: «Ռեալ Սոսյեդադի» կազմում միակ գնդակը հեղինակեց Միկել Մերինոն:

Այս հաղթանակից հետո «Ռեալը» հավաքեց 65 միավոր և «Բարսելոնաի» հետ մրցաշարային աղյուսակի առաջատարն է: 52-ական միավոր ունեն «Ատլետիկոն» և «Սևիլիան»:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում