Սպորտ

Ռամոսը Լա լիգայի լավագույն ռմբարկու-պաշտպանն է

1 րոպեի ընթերցում

Ռամոսը Լա լիգայի լավագույն ռմբարկու-պաշտպանն է

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը բացառիկ ցուցանիշ է գրանցել Լա լիգայում հանդես եկող պաշտպանների շարքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռամոսը Իսպանիայի առաջնությունում գոլերի խփած պաշտպանների առաջատարն է: Նա իր գոլերի քանակը հասցրել է 68-ի, որոնցից 12-ը՝ 11 մետրանոցից: Նրան հաջորդում է «Բարսելոնա»-ի նախկին պաշտպան Ռոբերտ Կումանը, ով խփել է ընդհանուրը 67 գնդակ:

Ռամոսը«Ռեալ»է տեղափոխվել2005թվականին«Սևիլիա»-ի պատանեկան թիմից:Կարիերայի ընթացքում հանդես է եկել Իսպանիայի բոլոր տարիքային հավաքականներում:Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն է:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում