Հասարակական

Մարտին Գալստյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

1 րոպեի ընթերցում

Մարտին Գալստյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հունիսի 19-ին հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Առանձին անդրադարձ է կատարվել Արցախի տնտեսության զարգացման հարցում առևտրային բանկերի և ֆինանսական այլ կազմակերպությունների դերին:

Կողմերը կարևորել են ֆինանսաբանկային ոլորտում գործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում