Հայկ Մարությանը հյուրընկալել է «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ» ընկերության ներկայացուցիչներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ< 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ» ընկերության ներկայացուցիչներին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընկերությունը կնքված պայմանագրով ապահովում է Երևանի քաղաքապետարանի և ենթակա կառույցների վառելիքի մատակարարումը: Հաշվի առնելով վառելիքի շուկայական արժեքի անկումը՝ ընկերությունը Երևանի քաղաքապետարանին առաջարկել է փոփոխություն մտցնել պայմանագրի մեջ և վառելիքը մատակարարել նոր՝ իջեցված արժեքով: Դրա շնորհիվ երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում քաղաքապետարանը տնտեսել է 163 մլն 499000 դրամ: Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության և համայնքին աջակցելու համար՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ տնտեսված գումարն ուղղվելու է քաղաքի զարգացմանն ու հարմարավետ միջավայրի ապահովմանը:

«Սոցիալական պատասխանատվության այս զգացումի շնորհիվ է նաև, որ մենք կարողանում ենք քայլեր ձեռնարկել քաղաքում կուտակված խնդիրներին համակարգային ու հիմնավոր լուծումներ տալու նպատակով: Վստահ եղեք, որ յուրաքանչյուր լուման ծառայելու է իր նպատակին»,- նշել է քաղաքապետն ու հավելել, որ համայնքը կանգնած է բոլոր այն մարդկանց կողքին, ովքեր մասնակցում են քաղաքի կառուցմանը:

Երևան համայնքին աջակցելու և բարձր սոցիալական պատասխանատվություն ցուցաբերելու համար Երևանի քաղաքապետը շնորհակալագրով է պարգևատրել «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ» ընկերությանը:

Հայերեն

Արարատ Միրզոյանը կարևորել է գործընկերների հետ համագործակցությունը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում

38 երկրի միջուկային անվտանգության կարգավորիչները զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին

Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել տոներին ընդառաջ

ՌԴ-ում պահնորդները պատահմամբ կանչել են Ռոսգվարդիային և հայտնվել ոստիկանությունում․ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Դավիթ Թադևոսյանը MITRE-ում քննարկել է Հայաստանի պաշտպանական նորարարությունների զարգացման հնարավորությունները

Հունգարիան դիտարկվում է հայկական բիզնեսների համար Եվրոպա տանող դարպաս․ «Հայ-հունգարական գործարար խորհուրդ»-ը սկսեց աշխատանքները

Տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկումը կարող է տնտեսական օգուտներ ապահովել բոլոր երկրների համար․ Միրզոյան

Թրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Իրանում է

Մահացել է մեքսիկական «Գվադալահարա» թմրակարտելի հիմնադիր Ֆելիքս Գալյարդոն