Պաշտոնական

Արմեն Սարգսյանը համոզված է, որ նախագահի ինստիտուտը պետք է դուրս լինի քաղաքական բանավեճերից

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը համոզված է, որ նախագահի ինստիտուտը պետք է դուրս լինի քաղաքական բանավեճերից

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծում է, որ գործում է նախագահի սահմանադրական լիազորությունների շրջանակներում և չի պատրաստվում դրանք խախտել ներքաղաքական կյանքում որևէ մեկին կամ որևէ խմբի դուր գալու համար։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահն այս մասին ասել է«Ազգ» թերթին, սփյուռքահայ «Պայքար» և Armenian Mirror-Spectator պարբերականներին տված բացառիկ հարցազրույցում։ «Ես համոզված եմ, որ նախագահի ինստիտուտը պետք է դուրս լինի քաղաքական բանավեճերից, որպեսզի կարողանա կատարել իր հավասարակշռող և ազգային միասնականությանն աջակցող դերը»,- ասել է նա:

Նախագահը նշել է, որ, անշուշտ, որպես քաղաքացի և անհատ, ինքն ունի իր կարծիքը երկրում տեղի ունեցող իրադարձությունների կամ երևույթների վերաբերյալ:«Ես հասկանում եմ, որ սպասումները նախագահից՝ որպես պետության գլուխ, մեծ են, սակայն, հաշվի առնելով, թե սահմանադրությամբ ինչպիսի սահմանափակ և կոնկրետ լիազորություններ են վերապահված Հանրապետության նախագահին, այդ ակնկալիքներն հաճախ իրատեսական չեն»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Պատասխանելով լրագրողի հարցին, նախագահն ասել է, որ պետությունը, քաղաքական ուժերը, տնտեսվարողները և հասարակությունն ինքը պետք է շահագրգրված լինեն ունենալ իրական ազատ և անկախ մամուլ ունենալու հարցում:«Պրոֆեսիոնալ, անաչառ մամուլի կայացումը թե ներքին, թե արտաքին առումով ես համարում եմ ազգային անվտանգության խնդիր»,- նշել է Հանրապետության նախագահը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում