Հասարակական

Ռուստամ Բադասյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ոստիկանության ոլորտի բարեփոխումները

2 րոպեի ընթերցում

Ռուստամ Բադասյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ոստիկանության ոլորտի բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախարարը բարձր է գնահատել դեսպանի հետ հանդիպումները՝ նշելով, որ դրանց ընթացքում քննարկվում են համագործակցության շրջանակում իրականացվող կարևորագույն հարցեր։

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ևս կարևորել է նախարար Բադասյանի հետ հանդիպումը և քննարկել ԱՄՆ կառավարության աջակցությունն ուղղված Հայաստանի արդարադատության համակարգի հավակնոտ բարեփոխումներին, այդ թվում՝ հակակոռուպցիոն հաստատությունների ձևավորմանն ու ոստիկանության բարեփոխումներին։

Ռուստամ Բադասյանը դեսպանի հետ զրույցում անդրադարձել է ոստիկանության բարեփոխումներին և ընդգծել, որ դրանք զարգանում են ճիշտ ուղղությամբ ու մեծ արագությամբ։ Ինչ վերաբերում է Պարեկային ծառայության ստեղծման աշխատանքներին, նախարարը տեղեկացրել է, որ կարճ ժամանակահատվածում կատարվել են համապատասխան օրենսդրական փոփոխությունները, ներկայում մշակվում են ենթաօրենսդրական ակտերը, իսկ Ծառայության ստեղծման նախնական հայտարարությունից հետո հետաքրքրվածների թիվը ոգևորող է։

Հանդիպման ընթացքում արդարադատության նախարարն անդրադարձել է նաև դատաիրավական, հակակաոռուպցիոն և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտների զարգացումներին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում