Սպորտ

Բենզեման առաջ է անցել Պուշկաշից «արքայական ակումբի» կազմում խփած գոլերի քանակով  

1 րոպեի ընթերցում

Բենզեման առաջ է անցել Պուշկաշից «արքայական ակումբի» կազմում խփած գոլերի քանակով  

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման գերազանցել է Ֆերենց Պուշկաշին` «արքայական ակումբի» կազմում խփած գոլերի քանակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լա լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Ռեալ»-ը մրցեց «Վալենսիա»-ի հետ և առավելության հասավ 3:0 հաշվով: «Սերուցքայինների» կազմում դուբլի հեղինակ դարփավ Կարիմ Բենզեման: Վերջինս իր խփած գոլերի քանակը հասցրեց 243-ի և առաջ անցավ Պուշկաշից, որը «Ռեալ»-ի կազմում դարձել է 242 գոլի հեղինակ:

Լավագույն ռմբարկումների ցուցակը 450 գոլով գլխավորում է Կրիշտիանու Ռոնալդուն: Երկրորդ տեղում Ռաուլն է 323 գնդակով, երրորդը` Ալֆրեդո դի Ստեֆանոն` 308 գնդակով և չորրորդ տեղում Սանտիլյան է` 289 գնդակով:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում