Սպորտ

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես ներկայացրել է ՉԼ-ի անցկացման օրերը

1 րոպեի ընթերցում

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես ներկայացրել է ՉԼ-ի անցկացման օրերը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ-ի խաղերը կանցկացվեն պորտուգալալան Լիսաբոն քաղաքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածել ՈՒԵՖԱ-ն: Լիսաբոնում կայանալիք մրցաշարը կկրի «Ութի եզրափակիչ» անվանում: Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆը կխաղարկվի օգոստոսի 12-23-ը: Քառորդ եզրափակիչում թիմերը կանցկացնեն մեկական հանդիպում:

Չեմպիոնների լիգան դադարեցվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի դեռ չանցկացված հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 7-8-ին։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում