Պաշտոնական

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Էրեբունի» ԲԿ գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանի հետ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Էրեբունի» ԲԿ գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումներն առողջապահական ոլորտի մասնագետների հետ՝ մեր երկրում կորոնավիրուսի համավարակի տարածման ու կանխարգելման հնարավորությունները քննարկելու նպատակով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահ Սարգսյանը հունիսի 17-ին հանդիպում է ունեցել Հանրապետության խոշորագույն բժշկական հաստատության՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակին, դրա կանխարգելման հնարավորություններին ու հաղթահարման ուղիներին: Հարություն Քուշկյանը տեղեկացրել է իր ղեկավարած բժշկական հաստատության կողմից Covid- 19-ի դեմ պայքարում իրականացված և իրականացվող աշխատանքների, ձեռնարկված միջոցառումների մասին, ինչպես նաև ներկայացրել իր մոտեցումներն ու առաջարկները համավարակի կանխարգելման վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում