Սպորտ

Ֆոնսեկան հավանական է համարում, որ «Ռոմա»-ն կմասնակցի ՉԼ-ին 

1 րոպեի ընթերցում

Ֆոնսեկան հավանական է համարում, որ «Ռոմա»-ն կմասնակցի ՉԼ-ին 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հավանական է համարում «գայլերի» մասնակցությունը Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանին:

«Մենք դեռևս ունակ ենք պայքարելու Չեմպիոնների լիգայում: Մյուս թիմերն ուժեղ են, ինչպես նաև «Ատալանտան», բայց մենք պայքարելու ենք և չենք հանձնվելու: Այս առաջնությունն անկանխատեսելի է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Ֆոնսեկան:

Սերիա Ա-ն պաշտոնապես կվերսկսվի հունիսի 20-ին: Իտալիայի կառավարությունը ֆուտբոլային ակումբներին թույլատրել է վերսկսել խմբային մարզումները:Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում