Սպորտ

Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում 

1 րոպեի ընթերցում

Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինի«Յուվենտուսի»պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդունկարիերան կարող է շարունակել Անգլիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասինգրում է Marca-ն: Ըստ պարբերականի, Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրված է լոնդոնի «Չելսի»-ն: «Ազնվականները» պատրաստ են հարձակվողի համար վճարել 120 միլիոն եվրո:

Ավելի վաղ տեղեկություններ կային,որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով «Յուվենտուսը»կարող է վաճառել Ռոնալդուին:Ստեղծված իրավիճակում թուրինյան ակումբը, ըստ ամենայնի, չի կարողանա վճարել Ռոնալդուի աշխատավարձը:Ռոնալդուն«Յուվենտուսում»տարեկան ստանում է31միլիոն եվրո:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում