Տարածաշրջանային

Իրանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 563-ով

1 րոպեի ընթերցում

Իրանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 563-ով

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսի հունիսի 16-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվահամեմատ, վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 563-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 192 հազար 439: Մահացածների թիվն ավելացել է 115-ով: Վարակի հետևանքով ընդհանուր առմամբ մահացել է 9 հազար 065 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ծանր վիճակում է գտնվում 2 հազար 815 անձ:

Վերջին մեկ օրում ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 085-ով: Վարակի բռնկումից ի վեր, ընդհանուր առմամբ, առողջացել է 152 հազար 675 մարդ:

Մինչ այժմ թեստավորվել է 1 մլն 293 հազար 609 անձ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում